«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը մամուլից է իմացել Գյումրու քաղաքապետի ընտրություններում` Բալասանյանի առաջադրվելու մասին![]() 20 հուլիսի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ԲՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուն լինելու է Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը: Սա պատահական որոշում չէր, քանի որ երեկ` կեսօրից հետո, Բալասանյանը եղել է նախագահական նստավայրում և հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ն Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է. «Ինչո՞ւ ԲՀԿ-ն չառաջադրեց Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որը տարբեր լրատվամիջոցներ բազմիցս հայտարարել էր առաջադրվելու մտադրության մասին»: «Այո, ի սկզբանե Գրիգորյանը քննարկում էր իր առաջադրվելու հարցը, բայց որքան տեղյակ եմ` ինքն է հրաժարվել առաջադրվելու ցանկությունից»,- ասել է Զոհրաբյանը: Մինչդեռ թերթի իրազեկ աղբյուրները վստահեցնում են, որ Մ. Գրիգորյանն այսօր է հանդիպելու Գագիկ Ծառուկյանին` քննարկելու Գյումրու քաղաքապետի ընտրության հարցը: Ավելին, Գրիգորյանը Բալասանյանի առաջադրման մասին իմացել է մամուլից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |