ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԲԱՆԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ 9 նոյեմբերի 2004 - 23:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն այլ տարբերակ չունի, քան բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ մասին ՀՀ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` նշելով, որ Ադրբեջանը ձգտում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ կարգավիճակի հիմնական հարցից: Նրա խոսքերով` Բաքուն վարում է ակտիվ քարոզչական պատերազմ` փորձելով Հայաստանին մեղադրել ագրեսիայի մեջ եւ հասնել նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը: «Ղարաբաղը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին ցանկացած ձեւաչափով. Հայաստանի հետ միասին կամ առանց նրա»,- ընդգծել է նա: ԼՂՀ նախագահը գտնում Է, որ ներկայումս Ադրբեջանը պատրաստ չէ բանակցել Ղարաբաղի հետ եւ «նրա դրսեւորած քաղաքականությունը վերջնագրային է»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը փաթեթայինն է: Անտրամաբանական է փաթեթից դուրս որեւէ հարց քննարկելը, այդ հարցերը պետք է քննարկվեն ընդհանուր համատեքստում»,- հայտարարել է Ա.Ղուկասյանը: ԼՂՀ-ն չճանաչված պետություն է, եւ «մենք պետք է զարգացնենք ժողովրդավարությունը, շուկայական հարաբերությունները եւ համոզենք միջազգային հանրությանը, որ ԼՂՀ-ն Եվրոպայի մաս է»,- ընդգծել Է նա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |