Ի. ԱԼԻԵՎ. ԲԱՔՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՍԵՄԻՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ10 նոյեմբերի 2004 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Կարիգ չկա աժիոտաժ ստեղծելու ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով ադրբեջանական հասարակայնության կողմից անցկացվող բողոքի գործողությունները Բաքու հայկական պատվիրակության ժամանման դեմ` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: «Ադրբեջանը չի գնա զիջումների սկզբունքային հարցերում: Եթե մենք թույլ չտանք հայերի մասնակցությունը այդ սեմինարին, ապա դա կօգտագործվի մեր դեմ»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Արտահայտելով իր տարածքում միջազգային համաժողովներ անցկացնելու Ադրբեջանի ձգտումը` Ի.Ալիեւը մատնանշել է, որ եթե Բաքուն հրաժարվի այդ միջոցառումներից, ապա Հայաստանը դրանից միայն կշահի: Բացի այդ, ինչպես նշել է նախագահը, Ադրբեջան նախկինում էլ այցելել են հայ պատգամավորներ, Հայաստանի վարչապետը եւ այլ պաշտոնական անձիք: Ինչ վերաբերում է սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին, երբ հայ զինվորականներին չթույլատրվեց մուտք գործել Բաքու եւ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը արդյունքում չեղյալ հայտարարեց զորավարժությունները Ադրբեջանում, ապա հայերին երկիր չթողեց հենց ինքը, քանի որ տվյալ հարցը ուներ «սկզբունքային» նշանակություն, ասել է Ի.Ալիեւը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |