Վիտալի Բալասանյան. Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին, որ պատրաստ ենք տեր կանգնել մեր ապագային20 հուլիսի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Արցախում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ: Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին և մեզ, որ արցախյան հանրությունը պատրաստ է տեր կանգնել իր ապագային: Իմ թեկնածությանը կողմ քվեարկածների թիվը հուշում է, որ մեր բարձրացրած խնդիրները հրատապ են և կարիք ունեն լուծումների: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք պայքարելու ենք այդ խնդիրների լուծման համար և այսուհետ ձեզ հետ միասին ենք որոշելու երկրի քաղաքական օրակարգը»: «Հունիսի 15-ին գործող նախագահին ուղղված իմ բաց նամակում ես որոշակի մտահոգություններ էի հայտնել ընտրությունները վարկաբեկող գործընթացների մասին: Ցավոք դրանք հաշվի չառնվեցին: Ես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով: Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր բնակչության առնվազն մեկ երրորդը համաձայն չէ վարվող քաղաքականության հետ և պահանջում է փոփոխություններ: Իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց քաղաքականությունը և դա կատարվելու է մեր պահանջների ներքո: Գործող նախագահը և նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ: Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար: Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ և ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչների վրա: Այս պայմաններում ստացած քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար: Այս կառույցի առաջնային նպատակներից է լինելու մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Ես միշտ լինելու եմ բոլոր նրանց կողքին, ում իրավունքը կփորձեն ոտնահարել: Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնն են տվել ինձ: Այսպիսի մթնոլորտում դա որոշակի խիզախություն էր պահանջում ձեզնից: Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց խղճի մտոք են քվեարկել մյուս թեկնածուների օգտին: Շնորհակալություն եմ հայտնում իմ նախընտրական շտաբներին և վստահված անձանց, ովքեր կարճ ժամանակում հսկայածավալ աշխատանք կատարեցին: Մեր ռեսուրսներն անհամեմատելի էին մրցակից թեկնածուի օգտին գործածված պետական ռեսուրսների հետ և ստացած ձայները վկայում են մեր կողմնակիցների արդյունավետ աշխատանքի մասին»,-ասվում է Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ: Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին և դիտորդներին, ովքեր անաչառ կատարեցին իրենց պարտականություններն ընտրությունների ողջ ընթացքում: Շնորհակալ եմ Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր տարբեր կերպ իրենց աջակցությունը հայտնեցին ինձ և իմ նախընտրական ծրագրին: Խորին հարգանքներով` Վիտալի Բալասանյան 20 հուլիսի 2012թ. Ստեփանակերտ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |