Ռուս դիտորդներ. Ընտրություններն Արցախում քայլ են դեպի ԼՂՀ նախագահի մասնակցությունը բանակցություններին![]() 20 հուլիսի 2012 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահի ընտրություններին ՌԴ-ից մասնակցել է 16 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը: Ընտրությունների արդյունքում պտավիրակությունը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է. «Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում անցան բարձր քաղաքական մրցակցության, ԶԼՄ-ների հավասար հասանելիության պայմաններում: Որոշ թերությունները ընտրական հանձնաժողովների աշխատանքում հիմնակնում կազմակերպչական կամ տեխնիկական բնույթ էին կրում և չէին ազդել քվեարկության արդյունքների վրա»: Ըստ ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բալբերովի, ԼՂՀ նախագահի ընտրությունների անցկացումը չափազանց կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ հավելելով, որ բանակցային գործընթացն առանց ԼՂՀ նախագահի մասնակցության ձախողման է դատապարտված: Իր հերթին ՌԴ Հանրային պալատի անդամ Ալեքսանդր Դվորնիկովը նշել է, որ մյուս երկրներում ընտրությունների համեմատ, այս ընտրություններն Արցախում շատ ավելի ժողովրդավարական էին և լավ կազմակերպված: «Ես դիտորդ եմ եղել Մերձդնեստրում, այնտեղ ուղղակի սարսափելի խառնաշփոթ էր ցուցակների հետ կապված: Արցախում ցուցակները հրապարակվեցին ընտրություններից շատ առաջ, նույնիսկ հեռավոր գյուղերում, ամեն մարդ առանց դժվարության գտնում էր իր ազգանունը»,-ասել է նա: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ժողովրդավարական ընտրակարգի կայացման ու կատարելագործմանն ուղղված ջանքերը համապատասխան ուշադրություն են պահանջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից, համաշխարհային հանրությունից, ինչը կնպաստեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, կայուն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: 2007թ. նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը հավաքել էր ձայների 85,12 տոկոսը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |