ICES. Ընտրություններն Արցախում համապատասխանում էին միջազգային ընտրական իրավունքի պահանջներին![]() 20 հուլիսի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES-ի դիտորդների պաշտոնական առաքելությունը նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում համարում է հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման կայացած ժողովրդավարական ակտ, որը համապատասխանում էր միջազհային ընտրական իրավունքի պահանջներին: Այդ մասին հայտարարել է առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում: Հայտարարության մեջ նշվում, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցան ժողովրդավարական մրցակցային պայքարում, ընտրողների շատ բարձր մասնակցությամբ և համապատասխանում էին միջազգային ընտրական իրավունքի հիմնական սկզբունքներին ու պահանջներին: Դիտորդներն առանձնակի շեշտեցին, որ ընտրատեղամասերում, ինչպես նաև ԿԸՀ արձանագրությունները հանձնելիս արդյունքների կեղծման դեպքեր չեն եղել: Դիտորդները եղել են 52 ընտրատեղամասում: Առաքելությունը նաև գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամ, որ ընտրական գործընթացի ժամանակ ոչ մի անկարգություն տեղի չի ունեցել, ոչ ոք չի փորձել ձախողել քվեարկությունը կամ արդյունքների ամփոփումը: Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: 2007թ. նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը հավաքել էր ձայների 85,12 տոկոսը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |