ԵՊՃՀ-ում այս տարի դիմորդների մեծ հոսք է եղել ՏՏ մասնագիտությունների ֆակուլտետներում![]() 20 հուլիսի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Երևանի պետական ճարտարագիտական համալսարան (ԵՊՃՀ) առաջին հայտով դիմել է 1202 դիմորդ, որոնցից 1170 ընդունվել են, մեծ մասը ` առաջին հայտով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը` նշելով, որ դիմորդներից 252-ն անցել են պետպատվերով ուսուցման համակարգ: Բուհի ռեկտորը նշեց նաև, որ այս տարի 4232 դիմորդ այս կամ երկրորդ տեղով նշել է ԵՊՃՀ-ն իր հայտում, որը, նրա գնահատմամբ, լավ ցուցանիշ է: «Այս տարի դիմորդների մեծ հոսք եղել է հիմնականում այն ֆակուլտետներում, որոնք սպասարկում են ՏՏ ոլորտը` կիբեռնետիկա, կոմպյուտերային համակարգեր»,-նշեց բուհի ռեկտորը: Ավետիսյանն ասաց նաև, որ կան նաև ֆակուլտետներ, որտեղ եղել են մեծ թվով թափուր տեղեր, դրանք քիմտեխնոլոգիական, լեռնաարդյունաբերություն, մեխանիկա և մեքենագիտություն ֆակուլտետներն են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |