Պաշտոնական Երևանը ողջունում է միջազգային դիտորդների ներկայությունը Արցախի նախագահական ընտրություններին![]() 20 հուլիսի 2012 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած հերթական նախագահական ընտրությունները: Նախարարը մասնավորապես ասել է, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: «Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան: Չեմ կարծում, որ ժողովրդավար որևէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը և կարևորությունը: Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելևս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով: Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը»,-ասել է Նալբանդյանը՝ անդրադառնալով Արցախում կայացած ընտրություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |