ԱՄՆ-ում «Բեթմենի» պրեմիերայի ժամանակ հակագազով անհայտը 14 մարդ է սպանել![]() 20 հուլիսի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում անհայտը կրակ է բացել Բեթմենի մասին «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Ոճրագործը 14 մարդ է սպանել, հայտնում է rbc.ru-ն՝ «Ռոյթերս» գործակալության վրա հղումով: Եվս 50 այցելուներ վիրավորել են: Սկզբում հակագազով հանցագործը գնդակահարել է մարդկանց, որից հետո ամբոխի վրա գազի նռնակ է նետել: Ըստ նախնական տվյալների, հրաձիգին հաջողվել է ձերբակալել: Ոստիկանությունը պարզում է, արդյոք նա հանցակիցներ ուներ: Ինչպես է ոճրագործին հաջողվել զենք անցկացնել կինոթատրոն, հայտնի չէ: Պատահարի վայրում Century 16 կինոթատրոնի մոտ է ժամանել շտապ օգնության ծառայությունը, ոստիկաններ: Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ ահաբեկիչները գնդակահարում են մարզադաշտը, որտեղ ամերիկյան ֆուտբոլի խաղ է անցնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |