Արթուր Բաղդասարյան. Արցախը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ կայացած ժողովրդավարական պետություն է![]() 20 հուլիսի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես նշվում է. «Մեծապես կարևոր է, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող նորանկախ Արցախը մեկ անգամ ևս ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն, ինչի ապացույցը հանդիսացան նախօրեին կայացած համաժողովրդական ընտրությունները: Կրկին շնորհավորհելով ընտրություններում հաղթելու կապակցությամբ` Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և նորանոր հաջողություններ հայրենանվեր աշխատանքում, իսկ համայն արցախահայությանը` բարեկեցություն և խաղաղ երկինք», հայտնում է ԱԱԽ մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |