Օլիմպիական խաղերում ծանրորդ Առաքել Միրզոյանը հանդես է գալու 69 կգ քաշային կարգում

Օլիմպիական խաղերում ծանրորդ Առաքել Միրզոյանը հանդես է գալու 69 կգ քաշային կարգում

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերում Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մեդալակիր ծանրորդ Առաքել Միրզոյանը հանդես է գալու 69 կգ քաշային կարգում: Նախապես հայտնի էր, որ Առաքել Միրզոյանը և Տիգրան Մարտիրոսյանը Հայաստանը Օլիմպիադայում ներկայացնելու են 77 կգ քաշային կարգում:

«Վերջին պահին որոշեցինք, որ ես հանդես կգամ 69 կգ-ում: Մեկ կիլոգրամ է մնում նիհարել, որպեսզի ամբողջովին համապատասխանեմ այս քաշային կարգին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Միրզոյանը:

Ծանրորդը իր մարզչի`Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի գլխավորությամբ Լոնդոն կմեկնի հուլիսի 24-ին: Նա ելույթ կունենա հուլիսի 31-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---