Երևանում կայացավ Let’s do it! Armenia կոնֆերանսը

Երևանում կայացավ Let’s do it! Armenia կոնֆերանսը

PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) կոնֆերանսը: Կոնֆերանսում բացման խոսքով հանդես եկավ համալսարանի բնապահպանական կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը: Այնուհետև ներկայացվեցին Հայաստանում աղբահավաքության խնդիրների մասին զեկույցներ:

«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման հիմք է դարձել «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ համագործակցությունը Let’s do it! համաշխարհային էկոլոգիական շարժման հետ: Մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը Let's do it! շարժումը նախատեսում է իրականացնել «Մաքրենք աշխարհը» համաշխարհային արշավը, որը ներառում է աշխարհի ավելի քան 80 երկրում մի շարք բնապահպանական միջոցառումներ (մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն): Let’s Do It! համաշխարհային շարժման հիմքում ընկած է 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ` համաէստոնական աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50.000 ակտիվիստներ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10.000 տոննա կենցաղային աղբից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---