Ալեքսանդր Իսկանդարյան. Արցախը հղի է ընդդիմությամբ

Ալեքսանդր Իսկանդարյան. Արցախը հղի է ընդդիմությամբ

PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Արցախի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախի ներքաղքական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասովում և քաղաքական միջավայրը փոխվելու է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետը` նշելով, որ ընդդիմության թեկնածուն իրական էր, պայքարը իրոք լուրջ էր . «Վիատլի Բալասանյանը հաղթել է 3 մեծ քաղաքներում` Մարտակերտ, Ասկերան, Մարտունի, սրա հետ չեն կարող հաշվի չնստել Արցախի իշխանությունները»:

Իսկանդարյանը նշեց, որ հենց միայն այն, որ անցած նախագահական ընտրությունների համեմատ այս անգամ ընդդիմադիր թեկնածուն արդեն հավաքել է երեք անգամ ավել ձայն, ապացուցում է, որ ընդդիմությւոնը կարողացել է միավորվել:

«Արցախի երեք կուսակցություններից ոչ մեկը չի սատարել Բալասանյանին, սակայն, գիտեմ, որ որոշ պատգամավորներ սատարում են նրան և հնարավոր է, որ Արցախի ԱԺ-ում ինչ-որ ընդդիմադիր ֆրակցիա ձևավորվի, Արցախը հղի է ընդդիմությամբ»:

Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:

 Ուշագրավ
---