Ալեքսանդր Իսկանդարյան. Վրաստանի ԱԳՆ-ն պարտավոր էր նման արձագանք տալ Արցախի ընտրություններին![]() 20 հուլիսի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե իրենք չեն ընդունում Արցախի Հանրապետությունում անցկացված ընտությունները և պաշտպանում են Ադրբեջանի ինքնիշխանությունը, պարտավորված քայլ է, քանի որ վրացական իշխանությունները պարտավոր են նման դիրք ընդունել` կապված իրենց քաղաքական խնդիրների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ասաց քաղաքագետը` նշելով. «Վրաստանը լուրջ խնդիրներ ունի կապված Աբխազիայի և Օսեթիայի հետ և դրա հետ կապված վրացական իշխանությունները պետք է նման վերաբերմունք ցուցաբերեին այս հարցում, նրանք պարզապես պարտավոր են նման դիրքորոշում որդեգրել կապված իրենց քաղաքական խնդիրների հետ, ինչպես ասում են հայտնի ֆիլմում` ոչ մի անձնական բան»: Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |