Ամերիաբանկն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքները20 հուլիսի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Առաջին կիսամյակի արդյունքներով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին հաջողվել է կատարել իր առջև դրած խնդիրները՝ ապահովել աճի այնպիսի տեմպեր, որոնք թույլ կտան բանկին դուրս գալ առաջատար դիրքերի Հայաստանի ֆինանսական շուկայում: Այդ մասին հուլիսի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսւոմ հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ ամփոփելով բանկի գործունեության արդյունքներն առաջին կիսամյակում: «Բանկի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 10 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 25 տոկոսով , ակտիվները կազմել են 222 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով բանկը երկրորդ տեղում է բանկային համակարգում»,-ասել է նա: Իր հերթին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը հավելեց, որ բանկի շահույթը հարկումից առաջ և հարկումից հետո տարեկան կտրվածքով ավելացել է 58 տոկոսով: «Եթե 2011թ. առաջին կիսամյակում մենք վեցերորդ տեղում էինք, ապա այսօր արդեն մենք 2-րդ տեղում ենք համակարգում»,-ասել է նա: Բանկիրը հավելել է, որ ընդհանուր առմամբ բոլոր ցուցանիշներով բանկը առաջատար դիրքերում է և ընդգրկված է Հայաստանի լավագույն բանկերի եռյակում»,- Ինչպես ասել է Գևորգ Թարումյանը, բանկի վարկային ներդրումներն այս կիսամյակում նախորդի համեմատ ավելացել են 32 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 12 տոկոսով: Հաճախորդներից ներգրավված միջոցները տարեկան կտրվածքով ավելացել են 27 տոկոսով, իսկ առաջին վեց ամսվա արդյունքում՝ 15 տոկոսով: Ինչ վերաբերում է բանկի գործունեությանը, ապա, ըստ Տիգրան Ջրբաշյանի, բանկը մտադիր է գերակատարել ծրագրային ցուցանիշները միջինը 30 տոկոսով ընթացիկ տարվա ավարտին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |