Ամերիաբանկն ակտիվորեն ավելացնում է ՓՄՁ-ների վարկավորումը

Ամերիաբանկն ակտիվորեն ավելացնում է ՓՄՁ-ների վարկավորումը

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն բարձր արդյունք է ապահովել Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի վարկավորման գծով, որը բանկի համար առաջնային ուղղություն է 2012թ.: Այդ մասին հուլիսի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը՝ ամփոփելով բանկի գործունեության արդյունքները ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: «Մեկ տարում ՓՄՁ վարկավորումը ըստ տարածաշրջանների և բաժանմունքների աճել է 171 տոկոսով, իսկ ավելի խոշոր ու կորպորատիվ բիզնեսինը՝ 77,4 տոկոսով»,-հավելել է նա:

Իր հերթին Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ արդեն 1,8 անգամ աճել է ՓՄՁ-ների վարկավորումը բաժանմունքների միջոցով և մոտ 80 տոկոսով ավելացել է խոշոր բիզնեսի վարկավորումը: Բանկիրը հայտնեց, որ վարկավորման միասնական պորտֆելը կազմել է 29 մլրդ դրամ:

Տիգրան Ջրբաշյանը հավելել է նաև, որ բանկը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը կորպորատիվ հաճախորդների վարկավորման ոլորտում, որի միասնական վարկային պորտֆելը կազմում է 127 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---