Այս տարի ընդունելության քննություններին ռուսաց լեզվից 20 միավոր ոչ ոք չի ստացել![]() 20 հուլիսի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - 2012 թ-ի ընդունելության քննություններին 115 դիմորդ գրավոր քննություն է հանձնել ռուսաց լեզվից: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ, քննական հանձնաժողովի նախագահ Լիլյա Բալասանյանը: Նրա խոսքով, այս առարկայի գծով դիմորդների թիվը կազմել է 120, բայց ներկա են եղել 115-ը: Քննությանն անբավարար են ստացել 35 դիմորդներ, մեկ հոգի ստացել է 19 միավոր, իսկ 20 միավոր ընդհանրապես չի գրանցվել: Բալասանյանի խոսքով, դա ցույց է տալիս, որ երկրում ռուսերենի դասավանդումը պատշաճ մակարդակի վրա չէ: 2011 թ-ի դեկտեմբերին որոշվեց ռուսերենը դասել օտար լեզուների թվին, և թույլատրվեց անգլերենի կամ ֆրանսերենի համար ընդունված նույն հիմունքներով բուհ ընդունվել: Մասնագետն այս տարի ռուսերեն հանձնող դիմորդների այս փոքր թիվը բացատրում է իրազեկման բացակայությամբ և հույս հայտնում, որ եկող ընդունելության քննություններին այդ թիվը կավելանա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |