Տիգրան Ջրբաշյան. Հայաստանի արտահանման զարգացմանն այլընտրանք չկա![]() 20 հուլիսի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Արտահանման ոլորտն այսօրվա դրությամբ առավել հեռանկարայինն է ու հետաքրքիրը «Ամերիաբանկ» ՓԲԸ համար , հուլիսի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Հայաստանի նման փոքր երկրների համար արտահանման զարգացմանն այլընտրանք չկա»,-ասել է նա: Կառավարվող գնաճի պայմաններում բանկիրը բարենպաստ պայմաններ է տեսնում արտահանման ներուժի հզորացման համար՝ ազգային արժույթի աստիճանական արժեզրկման պայմաններում: Ըստ նրա, հենց այս պայմաններում են իրականացվում խոշոր ներդրումային նախագծերը, երբ վարկատուների, այդ թվում նաև Ամերիաբանկի, համար ռիսկը նվազագույն է: Ինչպես ասել է տնօրենը, կիսամյակի արդյունքում բանկը լավ ցուցանիշներ է գրանցում առևտրի ֆինանսավորման առումով՝ 60 մլն դոլար, ընդ որում ֆակտորինգը տարեկան կտրվածքով ավելանում է 5 անգամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |