Իսկանդարյան. Արցախում ցանկացած ընտրություն ամրապնդում է այնտեղի պետական ինստիտուտները![]() 20 հուլիսի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Արցախի ընտրությունների հետ կապված միջազգային հանրության արձագանքներից առանձնացնում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթընի հայտարարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղքագետը` նշելով. «Նա չի հայտարարել, որ ԵՄ –ն չի ընդունում Արցախի ընտրությունները, նա նշել է, որ իրենք չեն ընդունել այն իրավական շրջանակները, որով անցկացվում են ընտրությւնները, սակայն, որ իրենք չեն ընդունում ընտրությունները, չի ասվել, նման բան առաջին անգամ է տեղի ունենում»: Քաղաքագետն առանձնացնում է նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Արցախում ցանկացած ընտրություն ամրապնդում է Արցախի ստատուս քվո կարգավիճակը և ԵԱՀԿ հայտարարությունն այն մասին, որ ընտրությւնները չեն ազդի ստատուս քվոյի վրա. «Ես համաձայն եմ այս հայտարարությունների հետ, յուրաքանչյուր ընտրություն Արցախում ամրապնդում է պետական ինստիտուտները, իսկ պետական ինստիտուտների ամրապնդումը պահպանում է այն կարգաիրավիճակը, որն այժմ ունի Արցախը»: Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգաxմավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |