Հունիսին մայիսի համեմատ Հայաստանը 7.1 տոկոսով պակասեցրել է ներկրումը20 հուլիսի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. հունիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 462.2 մլն դոլար (191.1 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 5 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 5.2 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 8.3 տոկոս՝ 2702,1 մլն դոլար (1067,1 մլդր դրամ): Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 122.8 մլն դոլար (50,6 մլրդ դրամ)` աճելով 6,2 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում ամսվա կտրվածքով այն աճել է 0.5 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-հունիսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 684,4 մլն դոլար (270,3 մլրդ դրամ), աճը՝ 13,5 տոկոս: Ներկրման ծավալը 2012թ. մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 339.9 մլն դոլար (140,5 մլրդ դրամ)՝ ավելանալով 4.6 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 7,1 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 2017.7 մլն դոլար` ավելանալով 6.7 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1333,3 մլն դոլար կամ 526,5 մլրդ դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |