Ստեփան Գրիգորյան. Ցանկացած ժողովուրդ իրավունք ունի իշխանություն ձևավորվել![]() 20 հուլիսի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մեկնաբանել է Եվրամիության և մի շարք երկրների հայտարարությունն այն մասին, որ նրանք չեն ճանաչում հուլիսի 19-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունները՝ հայտարարելով, որ իրեն այնքան էլ չի հետաքրքրում միջազգային հանրության արձագանքը: «Այն պարզ պատճառով, որ ՄԱԿ կամ ԵԽ բոլոր կոնվենցիաներում և դրույթներում ասվում է, որ ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ձևավորել իր իշխանությունները»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Դա շատ կարևոր է: Աշխարհը ուզի, թե չուզի, ստիպված է լինելու հաշտվել դրա հետ»,-ասել է նա: Քաղաքագետը նաև հավելել է, որ Արցախի նախագահներից ոչ մեկը օրենքով սահմանվածից երկար չի զբաղեցրել իր պաշտոնը և ԼՂՀ-ն դրանով շահեկանորեն տարբերվում է որոշ հարևան երկրներից: Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: 2007թ. նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը հավաքել էր ձայների 85,12 տոկոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |