Վարչապետ. Հայ-իրանական համատեղ նախագծերը կառավարության ուշադրության կենտրոնում են20 հուլիսի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպանին պաշտոննստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր աշխատանք: «Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական հարաբերությունները և պարտավորենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել և ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է ՏիգրանՍարգսյանը: Վարչապետը նշել է, որ հայ-իրանական համատեղ ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և Հայաստանը լի է վճռականությամբ՝ դրանքհասցնելու իրենց տրամաբանական ավարտին: Դեսպանը նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ ևվարչապետին փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Ռահիմիի ջերմ ողջույնները: Մոհամմադ Ռեիսին ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն էտալիս Հայաստանի հետ հարաբերություններին և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ դրանց հետագա զարգացման համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին՝ առկա է այն ընդլայնելու մեծ ներուժ: Անդրադառնալով հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերին՝ նշվել է, որ շուտով գործնական փուլ կմտնեն Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի,նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, մասնավորապես, հեռանկարային է համարվել համագործակցությունը ոսկերչության, դեղագործության, անանսապահության բնագավառներում: Կողմերը կարևորել են զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերը և հայ-իրանական միջմարզայինհամագործակցության զարգացումը: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը նպաստում էտարածաշրջանում կայունության ապահովմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |