Հայաստանն ու Իրանը կարագացնեն երկաթգծի կառուցման նախապատրաստական քայլերը![]() 20 հուլիսի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու: Գագիկ Բեգլարյանն ընդգծել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացմանն ուղղված նախապատրաստական քայլերի արագացման կարևորությունը` տեղեկացնելով, որ ներդրողների հետ բանակցություններ են վարվւմ նախագծային աշխատանքների վերաբերյալ պայմանագիր կնքելու համար: Նշելով, որ իրենք նույնպես հետամուտ են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն ուղղված աշխատանքներին, դեսպան Մոհամմադ Ռեիսին իր հերթին կարևորել է նախագծի իրագործումը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, որը , ըստ նրա, կնպաստի երկու երկրների ոչ միայն զբոսաշրջության, այլև առևտրի զարգացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |