Մարիա Գևորգյանը Եվրոպայի աղջիկների արագ շախմատի առաջնությունում դարձել է հաղթող

Մարիա Գևորգյանը Եվրոպայի աղջիկների արագ շախմատի առաջնությունում դարձել է հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Վրուչիցա քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների արագ շախմատի առաջնությունում նվաճել է աշխարհամասի չեմպիոնուհու կոչումը Մ-18 տարեկանների խմբում: Գևորգյանը 6 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ մոտակա մրցակցից առաջ անցավ 1,5 միավորով:

Նա դարձել է նաև Եվրոպայի աղջիկների արագ շախմատի բացարձակ չեմպիոնուհի` հաղթելով բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ կազմակերպված գերեզրափակիչում:

Բացի այդ, կայծակնային առաջնությունում Գևորգյանը Մ-18 տարեկանների խմբում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնուհի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---