Ստեփան Գրիգորյան. ՀԱՊԿ-ը չի կարող լինել Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը

Ստեփան Գրիգորյան. ՀԱՊԿ-ը չի կարող լինել Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից մարտահրավեր է Հայաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում, գտնում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ըստ իս, մարտահրավեր է այն առումով, որ մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ չի կարող լինել Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Գրիգորյանը նշել է, որ Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից կարևոր է այն առումով, որ Ռուսաստանը ակտիվացնում է ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում, մասնավորապես Եվրասիական միության միջոցով:

Քաղաքագետն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ուկրաինան հրաժարվեց մտնել Մաքսային միության մեջ: 2011թ. նոյմեբերի 18-ին ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի նախագահները փաստաթղթերի փաթեթ ստորագրեցին Միասնական տնտեսական տարածության մասին, որով նախատեսվում է մինչ 2015թ. ստեղծել Եվրասիական տնտեսական միություն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---