«Արմավիայում» չեն բացառում, որ հնարավոր են շահարկումներ Հալեպ-Երևան տոմսերի հարցում20 հուլիսի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Պատասխանելով սիրիահայ հասարակության հայտարարությանը, որի համաձայն սփյուռքի նախարարության միջոցով «Արմավիա» ընկերությանը նամակ է ուղարկվել՝ ընկերությունը հայտարարում է, որ նման նամակ չի ստացվել: «Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին Հալեպ-Երևան ուղղությամբ տոմսերի բարձր գների մասին, ապա ընկերությունը հերքում է այդ տեղեկությունները, որպես իրականությանը չհամապատասխանող»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ավիատոմսերի վաճառքով Սիրիայում զգաղվում են գործակալները: Ավիաընկերությունն առաջարկում է նրանց հասցեագրել Հալեպ-Երևան-Հալեպ չվեթրի ավիատոմսերի գների և վաճառքի հետ կապված հարցերը: «Արմավիայի» Հալեպ-Երևան ուղղության բոլոր տոմսերը վաճառված են մինչև օգոստոսի վերջ, ինչը չի բացառում, որ կարող են վերավաճառողներ լինել: Ընկերությունը գտնում է, որ այս դեպքում պետք է գործեն հատուկ ծրագրեր: «Արմավիան» իր անմիջական իրավունքներից բացի այլ իրավունքներ և արտոնություններ չունի»,-ասվում է հաղորդագության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |