ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Թուրքիան որեւէ փաստաթուղթ չի ստացել այն մասին, թե այսուհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններում ցեղասպանության գաղափարները տեղ չունեն, ուստի խոսք անգամ չկա ցեղասպանությանն առնչվող Երեւանի քաղաքականությունում փոփոխության մասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Նամըք Թանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» թերթը, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չկա եւ այդ տեղեկությունները սոսկ լրատվամիջոցների հաղորդումներ են: Հիշեցնենք, որ պատասխանելով այն հարցին, որ երկրի 2005 թվականի պետական բյուջեի նախագծում բացակայում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցներ տրամադրելու հարցը` Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը հայտարարել է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով Երեւանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Նրա խոսքերով` այդ հարցը առաջվա պես շարունակում է մնալ Երեւանի արտաքին քաղաքականության օրակարգում եւ չի վճռվում բյուջեի նախագծին ուղեկցող կառավարության ուղերձի առանձին տողով:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---