Դամասկոսը հերքում է Բաշար Ասադի` պաշտոնից հեռանալու համաձայնության վերաբերյալ լուրերը![]() 20 հուլիսի 2012 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հերքել է Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օռլովի հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իշխանությունը փոխանցում է քաղաքակիրթ ճանապարհով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ռոյթերս գործակալությանը: Օռլովը ավելի վաղ հայտարարել էր, որ «Ասադը համաձայնել էր Ժնևում բանակցությունների արդյունքում ընդունված կոմյունիկեի հետ, որը ենթադրում է անցում ավելի ժողովրդավարական ռեժիմի»: Սիրիայի տեղեկատվության նախարարությունը դեսպանի մեկանաբանությունները կոչել է «իրականությանը բացարձակապես չհամապատասխանող», հաղորդում է Ռոյթերս գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |