Օլիմպիական կրակը Լոնդոն է ժամանել Թագավորական ծովային հետևակի Sea King ուղղաթիռով

Օլիմպիական կրակը Լոնդոն է ժամանել Թագավորական ծովային հետևակի Sea King ուղղաթիռով

PanARMENIAN.Net - Օլիմպիական կրակը ժամանել է Լոնդոն: Այն տեղափոխվել է Թագավորական ծովային հետևակի Sea King ուղղաթիռով: Ծովային հետևակի զինծառայող Մարտին Ուիլյամսը իջել է ուղղաթիռից մետաղալարով և կրակը փոխանցել է Քելլի Հոլմսին՝ լեգենդար մարզուհու, որը նվաճել էր Աթենքի օլիմպիական ոսկին 2004թ.:

Թաուերից կրակը կփոխանցվի Ուիմբլդոն: Խաղերի բացման արարողությունը կկայանա հաջորդ ուրբաթ: Թաուերում ջահը դիմավորողների թվում էին Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Քոեն, Լոնդոնի քաղաքապետն ու Թաուեր Հեմլեսի քաղաքապետը, այլ պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---