Քաղաքագետ. Արցախում պետականաշինության կարևորագույն գործառույթներից մեկը ժողովրդավարական ընտրություններ են![]() 21 հուլիսի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Արցախի վերջին նախագահական ընտրություններից առանձնացնում է երեք հիմնական, առանցքային հանգամանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը` նշելով, որ առաջին կարևոր հանգամանքն այն էր, որ, ըստ, էության իրականացվեց պետականաշինության կարևորագույն գործառույթներից մեկը` ժողովրդավարական ընտրություններ անցկացվեցին: Քաղաքագետը նշում է, որ դրա ապացույցն այն է, որ սրա մասին խոսվում է ոչ միայն մեր երկրի ներսում: Ըստ Մարկարովի` հաջորդ կարևոր հանգամանքը Արցախում ընդդիմության կայացումն է. «Ընդդիմության կայացումը շատ կարևոր հանգամանք է ցանկացած երկրում քաղաքական հանգամանքի կայացման համար, ընդդիմության թեկնածուի ստացած ձայները վկայում են այն մասին, որ Արցախում ընդդիմությունը կայանում է»: Երրորդ հանգամանքը, ըստ քաղաքագետի, պետական համակարգի օրինականացումն է` ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրության աչքերում: Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը: Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս: Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: ![]() ![]() Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |