ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-16 ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ12 նոյեմբերի 2004 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով նոյեմբերի 13-16-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելը` տիկնոջ հետ: Ինչպես հաղորդել են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում, այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, ուրվագծել տնտեսական փոխգործակցության հեռանկարները: Նոյեմբերի 15-ին Հայաստանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը: Դրան կհաջորդի Ռոբերտ Քոչարյանի եւ Առնոլդ Ռյույտելի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Պաշտոնական այցի շրջանակներում Էստոնիայի նախագահը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Առնոլդ Ռյույտելի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր: Բացի այդ Էստոնիայի նախագահը հանդիպում կունենա նաեւ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Նշենք, որ Առնոլդ Ռյույտելի այցի ընթացքում Երեւանում տեղի կունենա հայ-էստոնական գործարար համաժողով երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ 2002 թվկանին Ռոբետ Քոչարյանը այցելել էր Էստոնիա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների |