Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Բիլ քաղաքում կմասնակցեն օփեն մրցաշարի![]() 21 հուլիսի 2012 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը հուլիսի 23 ից մինչև օգոստոսի 3-ը կմասնակցեն Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվելիք ավանդական խոշոր օփենին: Միևնույն ժամանակ Բիլի փառատոնի շրջանակներում կանցկացվի շրջանային մրցաշար, որի մասնակիցների մեջ է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին համար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Իսկ գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը (Վրաստան) Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ բաժանել 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Բագատուրովին շնորհվել է երրորդ մրցանակը: Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) վաստակել է 5,5 միավորև 74 մասնակիցների մեջ գրավել 16-րդ տեղը: 8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |