Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել ԼՂՀ նորընտիր նախագահին

Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել ԼՂՀ նորընտիր նախագահին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել երկրի ղեկավարին նախանշված ծրագրերի իրականացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, հայրենիքի շենացման գործում:

Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով պետականաշինության կարևոր հիմքերից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---