ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որտեղ քննարկվում են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հարցեր, ինչպես նաեւ միջազգային բնույթի խնդիրներ: Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաքում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---