Առևանգիչները բաց են թողել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահին![]() 22 հուլիսի 2012 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Առևանգիչները բաց են թողել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Նաբիլ Էլալեմին, ով նախորդ հինգշաբթի առևանգվել էր երկրի մայրաքաղաք Տրիպոլիում, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը` հղելով պաշտոնյայի եղբոր հայտարարությունը: Ընդ որում, պաշտոնյայի առևանգման պատճառներն ու ազատ արձակման պայմանները անհայտ են մնում: Հիմա Էլալեմը գտնվում է տանը և իրեն լավ է զգում: Ինչպես նշում է գործակալությունը, Էլալեմը Քադդաֆիի օրոք գլխավորում էր երկրի ֆուտբոլի ասոցիացիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |