Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 39-րդ հորիզոնական![]() 23 հուլիսի 2012 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքերը բարելավել է 2 հորիզոնականով: Այժմ նա 980 միավորով զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը` 11075 միավորով: Նովակ Ջոկովիչը 11 000 միավորով 2-րդն է, եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով ունի 8905 միավոր: Նալբանդյանն այժմ մարզվում է և պատրաստվում Լոնդոնի Օլիմպիական խաղերին:Օլիմպիադայի թենիսային մրցաշարը տեղի կունենա հուլիսիս 28-օգոստոսի 5-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |