Ավտոպատահար Երևան-Մեղրի ճանապարհին, կա մեկ զոհ![]() 23 հուլիսի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ում հուլիսի 22-ին ժամը 01.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72կմ-ում «Ֆոլցվագեն Պասսատ» մակնիշի 1MM 901 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, պատահարի հետևանքով Ջերմուկ քաղաքի բնակիչներ`վարորդ` 1986թ.-ին ծնված Սիրանուշ Տեր-Թադևոսյանը, ուղևորներ` 1986թ. ծնված Ստելլա Ջուզբաշյանը, 1987թ. Լիլյա Հակոբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև, Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ 1986թ. ծնված Սառա Գալստյանը տեղում մահացել է: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |