Դավիթ Նալբանդյան. Արգենտինայի համար ես միշտ մեծ մոտիվացիայով եմ խաղում![]() 23 հուլիսի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադայի թենիսային մրցաշարը կկայանա հուլիսի 28-օգոստոսի 5: Լոնդոնում հանդես կգա նաև արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Նա հանդես է եկել նաև Պեկինի Օլիմպիական խաղերում: «2008-ին ես լավագույն մարզավիճակում չէի, սակայն լավագույն հիշողություններ են մնացել: Ես հաղթեցի երկու խաղում և Օլիմպիական ավանում բնակվելու հրաշալի փորձ ձեռք բերեցի»,-խոստովանել է Նալբանդյանը: Թենիսիստի խոսքով, ինքը փորձել է իր երկրի համար մեդալ նվաճել: Նալբանդյանն ուրախ է, որ օլիմպիական մրցաշարը կանցկացվի խոտածածկի վրա, որտեղ նա ավելի լավ է խաղում: Օլիմպիադային թենիսիստը նախապատրաստվում է Բուենոս Այրեսում և Լոնդոն կժամանի հուլիսի 24-ին. «Ես իմ երկրի մեծ սիրահարն ու երկրպագուն եմ: Եվ Դևիսի գավաթին կամ որևէ այլ առաջնությունում Արգենտինան ներկայացնելու ցանկացած հնարավորությունը շատ կարևոր է ինձ համար և ես մեծ մոտիվացիայով եմ խաղում»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |