ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ15 նոյեմբերի 2004 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի (Ագոյի խումբ) դիտարկման խումբը դեսպան Ռոլանդ Վագների գլխավորությամբ Հայաստանի խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր պատգամավորների, իսկ այնուհետեւ` իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդել են Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունում, քննարկումների ընթացքում, մասնավորապես, շոշափվել են Հայաստանի կողմից ԵԽ-ին անդամակցելիղ ստանձնած պարտավորությունների կատարման հարցերը, ինչպես նաեւ խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր թեւերի համակարգված աշխատանքի հնարավությունը: Այդ առնչությամբ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները` «Արդարությունը» եւ «Ազգային միությունը» ունեն նմանատիպ դիրքորոշում. երկխոությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանությունները գործեն իրավական դաշտում: Իր հերթին իշխող կոալիցիայի կուսակցությունների` Հայաստանի Հանրապետական կուսակցության, Դաշնակցության եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները նշել են, որ գործում են կոլիացիայի հուշագրի սկզբունքների համաձայն: Նրանք նաեւ հավաստիացրել են Ագոյի խմբի անդամներին, որ պատրաստակամ են աշխատել ընդդիմության հետ գոյություն ունեցող խնդիրների եւ դժվարությունների հաղթահարման համար, ինչպես նաեւ Հայաստանի եվրաինտեգրման կուրսի անշրջելիության վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |