Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ![]() 23 հուլիսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան առիթով: Ուղերձում նշվում է. «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, մեծանուն դերասանուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան մասին: Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր խորին ցավակցությունը հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և բոլոր վշտացյալներին: Լուսահոգի Գալյա Նովենցը հայ թատերարվեստի և կինոարվեստի մեծագույն երախտավորներից էր, ում տաղանդը միշտ փայլել է վառ և տպավորիչ կատարումներով: Նրա դերասանական բարձր վարպետությամբ հիացել են հայեր և օտարներ, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Շնորհաշատ դերասանուհին վաստակել է ջերմ սերն ու հարգանքը արվեստասեր հասարակության: Բարեհիշատակ Գալյա Նովենցի ստեղծած ինքնատիպ կերպարները մարմնավորում են հատկապես հայ կնոջը` իր տառապանքներով և հոգու պոռթկումներով, ներաշխարհի հույզերով և բարու ու երջանկության ազնիվ ձգտումով»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |