«Արի տուն»-ի 5-րդ փուլին կմասնակցի 16 երկրներից ժամանած ավելի քան 200 երիտասարդ

«Արի տուն»-ի 5-րդ փուլին կմասնակցի 16 երկրներից ժամանած ավելի քան 200 երիտասարդ

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր մեկնարկեց «Արի տուն» 2012թ. համահայկական երիտասարդական ծրագրի հինգերորդ փուլը, որին կմասնակցի աշխարհի 16 երկրներից ժամանած ավելի քան 200 երիտասարդ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, բացմանը ներկա էին Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, Սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն» 2012թ. ծրագրի հինգերորդ փուլի մասնակիցները: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ծրագրի միջոցառումները և հորդորեց Հայրենիքում անցկացնելիք օրերի ընթացքում միմյանց հետ շփվել միայն հայերենով, համայնք վերադառնալուց հետո նպաստել հայպահպանությանը և հավատարիմ մնալ հայ ինքնությանը:

5-րդ փուլի մասնակիցները ասմունքեցին և երգեցին, իսկ միջոցառման ավարտին ներկաները դիտեցին «Արի տուն» ծրագրի մասին ֆիլմ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---