ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ՏՆՈՒՄ Է Վ.ԿԱԶԻՄԻՐՈՎԸ15 նոյեմբերի 2004 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կա 4 բանաձեւ (822,853,874 եւ 884): Դրանք բոլորը ընդունվել են Ղարաբաղում ընթացող պատերազմի կիզակետում, 1993 թ. ապրիլի 30-ից մինչեւ նոյեմբերի 12-ը: Ըստ էության Ադրբեջանը բանաձեւերի բոլոր պահանջները հանգեցնում է գրավյալ տարածքների ազատմանը: ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի իրական մեկնաբանությունը անհնարին է առանց հաշվի առնելու, որ հիմնական պահանջը եղել է կրակի, բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Այն կարմիր թելի պես անցնում է բոլոր 4 բանաձեւերով:Հարկավոր է ճշտել, թե որ կողմն է խախտել բալոր բանաձեւերի այդ հիմնարար պահանջը եւ որ կողմն է պատասխանատու այն բանի համար, որ այդ կարեւորագույն խնդրի իր խախտումները սկիզբ են դրել գրեթե բոլոր մյուս պահանջների կատարման տապալմանը, գտնում է Վ.Կազիմիրովը: «Առաջնության դափնին» այնուամենայնիվ անկասկած պատկանում է ադրբեջանական կողմին, նշվում է հոդվածում: Նույնիսկ կորցնելով իր տարածքների վերահսկողությունը` Ադրբեջանի ղեկավարությունը համառում էր ռազմաճակատում բեկման հասնելու եւ հակամարտությունը ուժով լուծելու իր փորձերում, կարծես թե չգիտակցելով սեփական պատասխանատվությունը գրավման առաջացման եւ ընդլայնման համար: Բաքվում պնդում են, որ իբր բոլոր բանաձեւերը պահանջում են անհապաղ դուրսբերում, շարունակում է Վ.Կազիմիրովը, սակայն դա այդպես չէ:-Ո՞վ կարող էր կարծել թե ուժերը դուրս կբերվեն առանց մարտերի դադարեցման: Իսկ ո՞վ չէր ցանկանում դրանք դադարեցնել: Հազիվ թե իրական են գրեթե վերջնագրային պահանջները սկսել գրավյալ տարածքների ազատագրումից` առանց մյուս խնդիրների եւ պարտավորությունների քննարկման: Ադրբեջանը համառորեն չէր կատարում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը ամենահիմնականում` կրակը, ռազմական գործողությունները եւ թշնամական գործողությունները դադրեցնելու, ինչը բացասաբար է անդրադարձել եւ մյուս պահանջների կատարման վրա: Ադրբեջանը չի կատարում դրանք եւ այժմ. 1)ոչ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի վերականգնման մասով, 2) ոչ Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի կապերի օգտագործման, 3)ոչ էլ Մինսկի կոնֆերանսի գումարման մասով: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |