Անդրեյ Արեշև. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ազդանշան էր Բաքվի համար, որ պետք է հաշվի նստել իրողությունների հետ23 հուլիսի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ, Սևծովյան և Կասպից ավազանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահաների հայտարարությունը հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին բավականին դրական է հայկական կողմի համար: «Այն նոր երանգներ է պարունակում, որոնք նյարդային արձագանք ունեացան Ադրբեջանում: Պաշտոնական Բաքվի համար բավականին պարզ ազդանշան էր, որ չի կարելի անտեսել այն իրողությունները, որ ձևավորվել են տարածաշրջանում և գոյություն ունեն արդեն 20 տարի»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Թեև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բավականին խորամանկ ձևակերպումներ են օգտագործում և հայտարարել են, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, որ նրանք արդեն ճանաչում են դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձգտումը ժողովրդավարական կերպով կազմակերպված կյանք հաստատելու առումով: Եվ, անշուշտ, սա շատ դրական ազդակ է, կարծում եմ, դա անպայման դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի ողջ ընթացքի համար»,-հավելել է Արեշևը: Իր հերթին քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ծանրակշիռ հայտարարությունը պայմանավորված էր ՌԴ դիրքորոշմամբ ԼՂՀ ընտրությունների հարցում: Նա նշեց, որ Արևմուտքը չի ճանաչում ընտրություններն ԼՂՀ-ում, Բաքվի աջակցությունը ստանալու համար Իրանի հարցում և գտնում է, որ նախագահական ընտրություններն ապօրինի են ու վնասում են բանակցություններին: Ըստ Ալեքսանդրովի, շնորհիվ ՌԴ դիրքորոշման, որը չի համարում, որ ժողովրդավարական ընտրությունները խանգարում են բանակցային գործընթացին, հաջողվեց թույլ չտալ համանախագահների հայտարարության մեջ անթույլատրելի ձևակերպումներ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |