2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԵՐԱԶԱՆՑԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ 7 ՏՈԿՈՍՈՎ15 նոյեմբերի 2004 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանում 2005 թվականի պետբյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հաղորդել է, որ մինչեւ 2005 թվականը Հայաստանի ՀՆԱ անվանական արժեքը կկազմի 2,58 տրիլիոն դրամ (3,847 $), 7 տոկոսով գերազանցելով 1989 թվականի նմանատիպ ցուցանիշը: Նախարարի խոսքերով, շուկայական տնտեսության անցնելուց հետո առաջին անգամ հանրապետությունը կգերազանցի Խորհրդային շրջանի իր իսկ ցուցանիշները: «Ըստ ամենայնի, Հայաստանը կդառնա հետխորհրդային տարածքի առաջին երկիրը, որը կգերազանցի 1989 թվականին գրանցված ՀՆԱ-ն»,-նշել է Վարդան Խաչատրյանը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն մինչեւ 2005 թվականի վերջը կկազմի $1186, ինչը ավել է 2000 թվականի նմանատիպ ցուցանիշից 2,4 անգամ: ՀՆԱ-ի 15,7 տոկոսը կկազմի կապիտալ շինարարությունը: Բնակչության դրամական եկամուտների աճը, ըստ նրա կանխատեսման, կկազմի 15 տոկոս:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |