Համահայկական առաջին բնագիտական օլիմպիադայի մեկնարկը տրված է23 հուլիսի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Այս տարի առաջին անգամ ԿԳՆ-ն Հայաստանում կազմակերպվում է Համահայկական բնագիտական օլիմպիադա` ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների գծով: Օլիմպիադայի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր Երևանի Շահինյանի անվան անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Բացմանը մասնակցում էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նա նշեց, որ օլիմպիադայի գաղափարը տրվել էր դեռևս անցյալ տարի, երբ նախագահի հետ հանդիպման ընթացքում հայագիտական օլիմպիադայի մասնակիցներից մեկը խնդրեց նախագահին, որ բացի հայագիտականից նաև այլ օլիմպիադաներ անցկացվեն: Նախարարը նշեց նաև, որ քննարկվում է նաև այլ առարկաների գծով համահայկական օլիմպիադաներ կազմերկերպելու հարցը: ԿԳՆ սփյուքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանն ասաց, որ առաջին բնագիտական օլիմպիադային մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, նախատեսված էր նաև Սիրիայից, սակայն ինչպես նշեց վերջինս, այնտեղից մասնակիցները քաղաքական դրության պատճառով չեն կարողացել մասնակցել: Օլիմպիադային մասնակցում են 42 մասնակիցներ ՀՀ-ից ու Արցախից և մոտ 30 մասնակիցներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից: Այն կտևի մեկ շաբաթ, փակումը կլինի հուլիսի 27-ին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |