ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ՉԻ ՊԱՀՎԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ16 նոյեմբերի 2004 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում սպանված հայ զինվորական ուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող Նազելի Վարդանյանը պաշտոնապես տեղյակ չի պահվել Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի դատավարության սկսվելու մասին: Այս մասին, մասնավորապես, ասվում է հայ օմբուդսմեն Լ.Ալավերդյանի նամակում` ուղղված Հունգարիայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով լիազոր Բարնաբի Լենկովիչին: Ն.Վարդանյանն իմացել է գործընթացն սկսելու ամսաթվի մասին մամուլից` դատավարության սկսվելուց ընդամենը երկու շաբաթ առաջ: Այդ փաստը մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում: Սակայն խորհրդարանական լիազորն ինքը չի պատասխանել Լ.Ալավերդյանի նամակին: Պատասխան նամակն ուղարկել է նրա տեղակալը` նշելով, որ մարդու իրավունքների հարցերով լիազորը դատավարությանը խառնվելու իրավասություն չունի: Ընդսմին նամակում հավաստիացվում է, որ դատավարությունն օբյեկտիվ կանցկացվի:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |