150 ուսուցիչներ մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Վորլդ Վիժնի» վերապատրաստման դասընթացին

150 ուսուցիչներ մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Վորլդ Վիժնի» վերապատրաստման դասընթացին

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 16-21 Ծաղկաձորի Գրողների տանն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, ծրագրում ընդգրկված էին շուրջ 150 ուսուցիչներ հայաստանյան բոլոր թեմերից:

Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և «Վորլդ Վիժնի» հայաստանյան գրասենյակի` ՀՀ կառավարության և Եկեղեցու հետ կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը, ովքեր, երկուստեք կարևորելով կառույցների արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն շարունակական և առավել ընդգրկուն կլինի:

Դասընթացի օրակարգում ընդգրկված էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության, Սուրբ Գրքի և եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվեցին ինչպես հոգևորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից:

Առաջին անգամ դասընթացի շրջանակներում Արարատյան Հայրապետական և Արմավիրի թեմերի ուսուցիչները ներկայացրեցին օրինակելի դասեր, որոնց հետևեցին մեթոդական քննարկումներ:

Դասընթացի ավարտին ուսուցիչները Կեչառիսի վանքում մասնակցեցին ուխտի Ս. Պատարագին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---