ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՅԵՐՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ16 նոյեմբերի 2004 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայում անկայուն ներքաղաքական իրավիճակը նպաստում է քրեական ակտիվացմանը: Ինչպես տեղեկացնում են Աբխազիայի աղբյուրները, օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից` քրեական էլեմենտները հարձակումներ են իրականացնում ունեւոր բնակիչների տների վրա: Քրեական իրավիճակի բարդացումից տուժում են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները: Որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` ներկայումս հայերը կազմում են այդ հանրապետության մեծամասնությունը (ավելի քան 35.000 մարդ, այն դեպքում, որ աբխազները շուրջ 30.000 են): Հայերն ավելի գրավիչ օբյեկտներ են քրեական հարձակումների համար, քանզի հուսալի պաշտպանված չեն հարազատական կապերով: Աբխազիայի հայերը խոսում են Հայաստանում իշխանությունների եւ հասարակության կողմից իրենց խնդիրներին տրամադրվող ոչ բավարար ուշադրության մասին: Իրադրությունն Աբխազիայում մոտ է քաղաքացիական հակամարտությանը, որի արդյունքում կարող են խիստ տուժել նաեւ հայ համայնքի շահերը: Ընդսմին համայնքը տվյալ պահին պատրաստ չէ իրադարձությունների կրիտիկական զարգացմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |