Իրանում տարադրամի պակաս կա![]() 23 հուլիսի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Իրանը երկրում տարադրամի պակասի պատճառով սահմանափակումներ է ներմուծում փոխանակման վրա, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալների համաձայն` երկրում սկսում է գործել տեղական ռիալը դոլարի փոխանակելու եռաստիճան համակարգը: Առաջին անհրաժեշտության ապրանք գնելու համար բանկերը 1 դոլարը կվաճառեն 12 260 ռիալի դիմաց, արտադրամիջոցների և միջանկյալ ապրանքների գնման համար` 15 000-ի դիմաց: Մնացած բոլոր դեպքերում իրանցիները ստիպված կլինեն 19 000 ռիալ վճարել 1 դոլարի դիմաց: Վերջին տարվա ընթացքում իրանական ռիալն ընկել է ավելի քան 50 տոկոսով: Փորձագետներն ասում են, որ դա կապված է միջուկային ծրագրի զարգացման համար ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ներմուծված պատժամիջոցների հետ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |