«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանի ոչ ազդեցիկ կարգավիճակը չի թողնում, որ Նազարյանը մնա ոստիկանապետ

«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանի ոչ ազդեցիկ կարգավիճակը չի թողնում, որ Նազարյանը մնա ոստիկանապետ

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հնարավոր պաշտոնանկության թեման որքան անիրական, նույնքան էլ հավանական է: Ըստ թերթի, արդեն խոսվում է, որ արձակուրդի մեկնած Նազարյանը հավանաբար այլևս չի վերադառնա, կմնա ոստիկանության կադրերի տրամադրության տակ: «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նազարյանին պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորված է նաև Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ոչ ազդեցիկ կարգավիճակով: Եթե նախկինում Հայրապետյանը մեկ հեռախոսազանգով Սերժ Սարգսյանին խնդրում էր Ներսես Նազարյանին թողնել իր պաշտոնում, ապա այսօր իրավիճակն այլ է: Այնուամենայնիվ, իսկապե՞ս Հայրապետյանի դիրքերն այնքան են թուլացել, որ չի կարողանում օգնել Ձեզ: «Ժողովուրդի» այս հարցին Ներսես Նազարյանը պատասխանեց, որ այդպիսի բան չկա, և դրանք իրականությանը չեն համապատասխանում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---